Բաժին. Բիզնես

Կարեն Կարապետյանն ընդունել է չինական AVIC International միջազգային կորպորացիայի պատվիրակությանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է չինական AVIC International միջազգային կորպորացիայի գլխավոր տնօրեն Գոն Ցզյաանի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է փոխշահավետ համագործակցության:

Գոն Ցզյաանը ներկայացրել է կորպորացիայի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով, որ AVIC International-ը հետաքրքրված է Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցում:

Զրուցակիցները քննարկել են մի շարք, այդ թվում՝ ճանապարհաշինության և ավիացիայի ոլորտներում համագործակցության հնարավորությունները, անդրադարձել կոնկրետ նախագծերի:

Share