Բաժին. Բիզնես

Mercedes-AMG-ն ներկայացրել է G դասի Exclusive Edition հատուկ մոդիֆիկացիաներ

Գերմանական Daimler AG ավտոկոնցեռնը ներկայացրել է Mercedes-AMG երկու նոր արտաճանապարհային մոդել։ Խոսքը գնում է G դասի Exclusive Edition հատուկ մոդիֆիկացիաների մասին՝ Mercedes-AMG G 63 and the Mercedes-AMG G 65։

Մեքենաները կներկայացվեն սեպտեմբերի 14-ին մեկնարկող Ֆանկֆուրտի միջազգային ավտոսալոնի շրջանակներում։ Մոդելների վառելիքի ծախսը կազմում է 13.8-17 լիտր 100 կմ-ի համար, իսկ արտանետումները՝ 397-322 գ/կմ։ Մոդելների ներքին դիզայնն իրականացված է բարձրագույն որակով։ Գնորդները հնարավորություն կունենան ընտրել մեքենայի ներքին հարդարման բաղադրիչները։

Մեքենաների գները հետևյալն են՝  Mercedes-AMG G 63 Exclusive Edition՝ 163 հազար եվրո և Mercedes-AMG G 65 Exclusive Edition՝ 287 հազար եվրո։

Share