Բաժին. Բիզնես

iPhone 8-ի թանկության հիմնական պատճառը Samsung-ն է

iPhone 8-ի պաշտոնական ներկայացմանը մնացել են հաշված օրեր։ Համացանցում հայտնված տեղեկատվության համաձայն նոր սմարթֆոնները բավական թանկ կլինեն՝ 999$` 64GB, 1099$` 256GB, 1199$` 512GB:

Սմարթֆոնի ամենաթանկ բաղադրիչներից մեկը OLED նոր էկրանն է, որի արժեքը 120-130 դոլարի է, համեմատության համար նշենք, որ iPhone 7 Plus-ի էկրանի համար Apple-ը վճարում էր միայն 45-55 դոլար։ Հետաքրքրականն այն է, որ ամերիկյան կորպորացիան էկրանները գնում է իր գլխավոր մրցակից՝ Samsung-ից։

Միաժամանակ, Samsung-ից կախվածության վերացման նպատակով, Apple-ը ներդրումներ է կատարում LG կորպորացիայի OLED էկրանների արտադրության մեջ, սակայն LG-ի OLED էկրանների արտադրությունը ամբողջությամբ կգործարկվի միայն երկու տարուց։

iPhone 8-ի ամենաթանկ բաղադրիչներից է նաև 3D սկաները, որը պետք է սկանավորի օգտատիրոջ դեմքը։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Հոսթինգ ծառայությունը, որի միջոցով բաժանորդները կարող են ստանալ տեխնիկական հարթակ իրենց Ինտերնետ ռեսուրսի համար, որտեղ կարելի է տեղադրել թվային ֆայլեր՝ ապահովելով բոլոր անհրաժեշտ միջոցները իրենց կայքը ներկայացնելու համար:

Share