Բաժին. Բիզնես

Beeline. ԱրմենՏել ՓԲԸ-ն վերանվանվում է ՎԵՈՆ Արմենիա ՓԲԸ-ի

Beeline-ը Հայաստանում հայտարարում է ընկերության իրավաբանական անվան փոփոխության մասին։ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն վերանվանվում է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի։ Ընդ որում Beeline ապրանքանիշի փոփոխություն չի նախատեսվում։

VEON-ը հեռահաղորդակցության և ինտերնետ ծառայությունների գլոբալ մատակարար է, որի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում։ Այսօրվա դրությամբ ընկերության հաճախորդներ են ավելի քան 235 մլն բնակիչներ ամբողջ աշխարհում։

———–

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  235 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

Share