Բաժին. Բիզնես

BlackBerry-ին ներկայացրել է Motion սմարթֆոնը

Դուբայում ընթացող GITEX Technology Week ցուցահանդեսի շրջանակներում BlackBerry Mobile-ը ներկայացրել է BlackBerry Motion սմարթֆոնը։

Սմարթֆոնն արտադրում է TCL Communication ընկերությունը։ Սմարթֆոնի վրա տեղադրված է Smart Convenience Key անվանված կոճակը, որի նաև մատնահետքերի սկաներ է։

Սմարթֆոնի էկրանը IPS է՝ 5.5″ անկյունագծով։ Էկրանի կետային չափը 1920x1080px է՝ Full HD: Սմարթֆոնի հիմնական տեսախցիկը Sony IMX378 է՝ 12mp, իսկ դիմային տեսախցիկը 8 mp է։ Սմարթֆոնը զինված է ութմիջուկանի Qualcomm Snapdragon 625 պրոցեսորով, ունի 4GB օպերատիվ հիշողություն և 32 GB ներքին հիշողություն։ Սմարթֆոնը ունի նաև microSD հիշողության քարտի տեղադրման հնարավորություն՝ մինչև 2TB ծավալով։

BlackBerry Motion-ի մարտկոցի հզորությունը 4000 mAh է՝ Qualcomm Quick Charge 3.0 արագ լիցքավորման հնարավորությամբ։ Motion-ը Blackberry-ի առաջին սմարթֆոնն է, որը ջրից և փոշուց պաշտպանված է՝ IP67 ստանդարտ։

BlackBerry Motion-ը երկու SIM քարտ տեղադրելու հնարավորություն ունի։ Սմարթֆոնն աշխատում է Android 7.1.1 օպերացիոն համակարգով, ունի կապի 4G LTE, Wi-Fi (802.11 ac) և Bluetooth 4.2 հնարավորություն։ Սմարթֆոնը զինված է GPS-ով, ГЛОНАСС-ով և NFC-ով։ Սմարթֆոնի չափը 155.7 x 75.4 x 8.13 մմ է։

Սմարթֆոնն առաջին վաճառքի կհանվի Սաուդյան Արաբիայում և ԱՄԷ-ում։ Սմարթֆոնի արժեքն է 460 դոլար։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Հոսթինգ ծառայությունը, որի միջոցով բաժանորդները կարող են ստանալ տեխնիկական հարթակ իրենց Ինտերնետ ռեսուրսի համար, որտեղ կարելի է տեղադրել թվային ֆայլեր՝ ապահովելով բոլոր անհրաժեշտ միջոցները իրենց կայքը ներկայացնելու համար:

Share