Բաժին. Բիզնես

Տաշիր ընկերությունների խումբը և գործընկերները 1 մլրդ դոլար կներդնեն ՀՀ էներգետիկայի ոլորտում

Սերժ Սարգսյանն «Ռեդիսոն Բլու» հյուրանոցում ներկա է գտնվել «Տաշիր» ընկերությունների խմբի ներդրումային ծրագրի ներկայացմանը, որտեղ հայտարարվել է, որ «Տաշիր»-ը Հայաստանի ներդրողների ակումբի և միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ համատեղ պատրաստվում է առաջիկա տարիների ընթացքում մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրում կատարել Հայաստանի էներգետիկայի ոլորտում։ Միջոցառման ժամանակ հանգամանորեն ներկայացվել են, թե ինչ միջոցների հաշվին և ինչպես է իրականացվելու վերոնշյալ ներդրումային ծրագիրը ու որքանով է այն իրատեսական:

Միջոցառմանը մասնակցել են նաև «Տաշիր»-ի գործընկեր միջազգային ֆինանսական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ծրագրի ներկայացման ավարտին տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն «Տաշիր» ընկերության, ՀԷՑ-ի և ֆինանսական գործընկերների միջև:

Share