Բաժին. Բիզնես

Պաշտոնապես ներկայացվել է Oneplus 5Т սմարթֆոնը

OnеPlus ընկերությունը ԱՄՆ Նյու-Յորք քաղաքում պաշտոնապես ներակայացրել է OnePlus 5T սմարթֆոնը։

Սմարթֆոնի դիմային մասը շրջանակ չունի, էկրանը 6.01″ անկյունագծով Full HD+ է` 2016×1080 px կետային չափով։ Սմարթֆոնի հիմնական տեսախցիկը երկակի է՝ 20+16 MP Sony IMX398 և IMX376K, իսկ դիմային տեսախցիկ՝ 16 MP` Sony IMX371:

OnePlus 5T-ն զինված է Qualcomm Snapdragon 835 պրոցեսորով, ունի 6 կամ 8 GB օպերատիվ հիշողություն, իսկ ներքին հիշողության ծավալը 64 կամ 128 GB է։

Սմարթֆոնի մարտկոցի հզորությունը 3300 mAh է, չափսերը՝ 156.1 x 75 x 7.3 մմ, քաշը՝ 162 գրամ։ Սմարթֆոնն աշխատում է Android 7.1.1 օպերացիոն համակարգով։

OnePlus 5T-ն ունի երկու SIM քարտով աշխատելու հնարավորություն։ Սմարֆոնը զինված է LTE, Wi-Fi (802.11 a/b/g/n/ac), Bluetooth 5.0, GPS և ГЛОНАСС, NFC մոդուլներով։

Սմարթֆոնը ԱՄՆ-ում վաճառքի կհանվի նոյեմբերի 21-ից, 64GB հիշողությամբ մոդելի գինը 500 դոլար է։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Հոսթինգ ծառայությունը, որի միջոցով բաժանորդները կարող են ստանալ տեխնիկական հարթակ իրենց Ինտերնետ ռեսուրսի համար, որտեղ կարելի է տեղադրել թվային ֆայլեր՝ ապահովելով բոլոր անհրաժեշտ միջոցները իրենց կայքը ներկայացնելու համար:

Share