Բաժին. Բիզնես

Android սմարթֆոնները գաղտնի կերպով տեղակայման տվյալներ են ուղարկում Google-ին

Android գործառական համակարգով աշխատող սմարթֆոնների մեծամասնությունը տեղեկություններ Է հավաքում օգտատիրոջ գտնվելու վայրի մասին եւ դրանք ուղակում մշակողին՝ Google ընկերությանը: Դա տեղի Է ունենում նույնիսկ այն ժամանակ, երբ սմարթֆոնի վրա գեոլոկացիայի օպցիոնն անջատված Է:

Quartz նորությունների կայքը հաղորդել Է, որ Android-ի հիմքի վրա աշխատող հեռախոսները տեղեկատվություն են հավաքել շարժական կապի մերձավոր բազային կայանների մասին, որոնք օգտագործվում են շարժական ազդանշանի հաղորդման համար, եւ այդ տեղեկատվությունը փոխանցել են Google-ին:

Հանուն անձնական տեղեկատվության գաղտնիության հանդես եկող ակտիվիստներն արդեն հայտարարել են, որ Google-ը «դավաճանել Է իր օգտատերերին»: Quartz-ի հրապարակմանն ի պատասխան Google-ը հայտնել Է, որ օգտատերերի գտնվելու վայրի վերաբերյալ հաղորդված տվյալները չեն պահպանվել ընկերության սերվերներում, եւ արդեն խոստացել Է փոփոխություններ մտցնել Android համակարգում՝ գեոլոկացիոն տվյալների հաղորդումը դադարեցնելու համար:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share