Բաժին. Բիզնես

Մուլտի Սոլար ընկերությունը Աբովյան քաղաքում արևային վահանակների արտադրության գործարան կկառուցի. կստեղծվի 97 աշխատատեղ

Կառավարության որոշմամբ «Մուլտի Սոլար» ՍՊԸ-ն կօգտնվի ներդրումային ծրագրի շրջանակում ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից: «Մուլտի Սոլար»-ը նախատեսում է Աբովյան քաղաքում կառուցել ամբողջովին նոր արևային վահանակների արտադրության գործարան՝ կատարելով շուրջ 967 մլն ՀՀ դրամի չափով ներդրում: Արդյունքում 2018-2020 թթ. կստեղծվի մոտ 97 աշխատատեղ` 192 հազ. ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

Share