Բաժին. Բիզնես

Հայաստանում կանցկացվի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 4-ին ընդունեց Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահ Իվոն Չուին։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում 2019թ. անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies – WCIT) նախապատրաստական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր։

Վահան Մարտիրոսյանը նշեց, որ համաժողովի անցկացումը Հայաստանում պարտավորեցնող է, և կգործադրվեն բոլոր ջանքերը այն բարձր մակարդակով կազմակերպելու համար։

Իվոն Չուն ընդգծեց, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի կողմից ևս քայլեր կարվեն համաժողովի նախապատրաստական աշխատանքներին աջակցելու համար:

Նա հավելեց նաև, որ համաժողովին նախատեսվում է մոտ 80 երկրների 4500-ից ավելի պատվիրակների մասնակցություն։

WCIT 2019թ-ը Հայաստանում կանցկացվի ՀՀ կառավարության և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) աջակցությամբ:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի  ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share