Բաժին. Բիզնես

Նյու Յորքում 6,5 մլն դոլարով վաճառվել Է ամենախոշոր ադամանդներից մեկը

Աշխարհում ամենախոշոր ադամանդներից մեկը՝ 709 կարատ քաշով, որը 2017 թվականի մարտին հայտնաբերվել Է Սիեռա Լեոնեում, դեկտեմբերի 4-ին 6,5 միլիոն դոլարով վաճառվել Է Նյու Յորքի աճուրդում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Africa News հրատարակությունը: Ադամանդը գտել են երկրի արեւելքի Կոնոյի շրջանում:

Դա ամենամեծ ադամանդն Է պետության պատմության մեջ եւ չափով 14-րդն աշխարհում երբեւԷ գտնված քարերից: Inquirer.net պորտալի տվյալներով՝ ադամանդը ձեռք Է բերել բրիտանացի ակնագործ Լորենս Գրաֆը: Քարը հայտնաբերած խումբը այն հանձնել Էր իր երկրի իշխանություններին՝ հուսալով, որ դրա վաճառքից ստացված փողը կտրամադրվի Սիեռա Լեոնեի բարեկարգմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Share