Բաժին. Բիզնես

Դամալա Գրուպը 5 մլն դոլար կներդնի կոշիկի և հագուստի արտադրության մեջ

Այսօր կայացած նիստի ընթացքում ՀՀ կառավարությունը թույլատրել է ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանն ամրացված՝ Երևան քաղաքի Մ. Մելիքյան փողոցի համապատասխան հասցեում գտնվող շենք շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Դամալա Գրուպ» ՍՊԸ-ին: Ընկերությունը նախատեսում է իրականացնել ներդրումային ծրագիր՝ ստեղծելով կոշիկի և հագուստի արտադրություն: Այդ նպատակով «Դամալա Գրուպ»-ը կիրականացվի շուրջ 5 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում՝ ստեղծելով 350-450 աշխատատեղ:

Share