Բաժին. Բիզնես

Վիվասել-ՄՏՍ. iPhone X և iPhone 8 սմարթֆոնները՝ զեղչված գներով

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ընկերության սպասարկման կենտրոններում կարելի է գնել վերջին սերնդի iPhone X և iPhone 8 սմարթֆոնները՝ զեղչված գներով:

iPhone X (64 ԳԲ)` Հին գին – 699,900 դրամ, Նոր գին՝ 669,900 դրամ։

iPhone 8 (64 ԳԲ)` Հին գին – 459,900 դրամ, Նոր գին՝ 449,900 դրամ։

«Հեռահաղորդակցության ոլորտի առաջատար ՎիվաՍել-ՄՏՍ-ը չի դադարում հանդես գալ նոր տոնական առաջարկներով: Այս անգամ առաջարկների շարքում մենք ներառել ենք նաև վերջին սերնդի iPhone սմարթֆոնները՝ իջեցված գներով: Մեծ պահանջարկ վայելող այս սարքերը կարող են հիանալի ամանորյա նվեր լինել: Հետևե՛ք մեր նորություններին և ծանոթացեք տոնական այլ առաջարկների»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Զեղչը գործում է նաև ապառիկ տարբերակով գնելու դեպքում:

———–

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, Ուկրաինայում և Թուրքմենստանում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Share