Բաժին. Բիզնես

Facebook-ն այսուհետ կհայտնի այլ օգտատիրոջ կողմից ձեր նկարի ներբեռնման մասին

Facebook սոցիալական ցանցի ադմինիսրտացիան հայտնել է, որ այսուհետ օգտատերերը կտեղեկացվեն, եթե այլ մարդիկ իրենց նկարները հրապարակեն Facebook-ում: Մինչ այս օգտատերը կարող էր տեղեկանալ միայն այն դեպքում, երբ այլ մարդիկ նշում էին նրանց նկարի վրա։

Վերոնշյալ գործառույթի կկիրառվի հիմնական երկու նպատակով։ Առաջին հերթին օգտատերն ինքը կարող է որոշել՝ նշել իրեն լուսանկարի վրա, թե ոչ։ Գործառույթը նաև կպայքարի օգտատերերի նկարների գողության հետ։

Գործառույթը նաև կաշխատի հիմնական նկարների հետ։ Այն կգործի բոլոր երկրների օգտատերերի համար՝ բացառությամբ Եվրոպայի և Կանադայի, որտեղ գործում է դեմքերի նույնականացումն արգելող օրենք։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։

Share