Բաժին. Բիզնես

Boeing-ը ռեկորդային թվով ինքնաթիռներ Է մատակարարել

Ավիացիոն, տիեզերական եւ ռազմական տեխնիկա արտադրող Boeing ամերիկյան կոնցեռնը 763 ինքնաթիռ Է մատակարարել իր պատվիրատուներին, ինչը մեկով ավելի Է, քան ռեկորդային 2015 թվականին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ընկերության հաղորդագրության մեջ:

Boeing-ի ներկայացուցիչների խոսքով՝ ընկերությունը մատակարարումների թվով վեցերորդ տարին անընդմեջ առաջ Է անցել գլխավոր մրցակցից՝ եվրոպական Airbus-ից, որն իր ցուցանիշները հրապարակելու Է հաջորդ շաբաթ:

Բացի այդ, Boeing-ն անցյալ տարի 912 ինքնաթիռների պատվեր Է ստացել: Boeing-ի պատվերների պորտֆելը 2017 թվականի վերջի դրությամբ կազմել Է ռեկորդային 5864 ինքնաթիռ, ինչը ընկերության արտադրական հզորությունների բեռնվածությունը կապահովի յոթ տարի: Ընդ որում՝ առավել մեծ պահանջարկ վայելող մոդելի՝ Boeing-737 նեղֆյուզելյաժային ինքնաթիռի պատվերներն անցյալ տարի ավելացել են 35 տոկոսով՝ մինչեւ 745 միավոր: Այդ ինքնաթիռների արտադրությունը հասել Է ամսական 47-ի:

Մինչդեռ Boeing-747 լայնաֆյուզելյաժային օդանավի պատվերները մեկ տարի առաջվա 28-ից ընկել են մինչեւ 12, քանի որ ԱՄՆ-ի եւ աշխարհի ավիաընկերություններն ակտիվորեն գնում են ավելի խնայողական մոդելներ: Boeing-ի բաժնետոմսերը հունվարի 9-ին թանկացել են 2,7 տոկոսով, ընկերության կապիտալիզացիան վերջին 12 ամսվա ընթացքում աճել Է ավելի քան կրկնակի եւ կազմում Է 184,7 մլրդ դոլար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Share