Բաժին. Բիզնես

Վիվասել-ՄՏՍ. սիրո տոնի առթիվ գնիր սմարթֆոն՝ ստացիր 5GB ինտերնետ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ Սբ. Սարգսի տոնի առթիվ, գնելով Samsung, Nokia, Motorola, Cubot, Alcatel, Huawei, Xiaomi կամ Blu սմարթֆոն ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում, բաժանորդները կստանան 5000ՄԲ ինտերնետ, որը կարող են օգտագործել 1 ամսվա ընթացքում:

Առաջարկը գործում է մինչև 2018 թվականի փետրվարի 16-ը և ներառում է սմարթֆոնների հետևյալ մոդելների ցանկը՝

Samsung Galaxy A3 2017 – 153,900 դր

Samsung Galaxy A5 2017 – 195,900 դր

Samsung Galaxy A7 2017 – 224,900 դր

Samsung Galaxy J1 mini prime – 53,900 դր

Samsung Galaxy J5 2016 – 115,900 դր

Samsung Galaxy J5 2017 – 157,900 դր

Samsung Galaxy J7 2017 – 177,900 դր

Nokia 3 – 89,900 դր

Nokia 5 – 112,900 դր

Nokia 6 – 139,900 դր

Motorola Moto C – 59,900 դր

Motorola Moto E Plus – 109,900 դր

Motorola Moto G5S – 139,900 դր

Cubot Dinosaur – 87,900 դր

Cubot Echo – 65,900 դր

Cubot Manito – 70,900 դր

Cubot Note Plus – 93,900 դր

Cubot X18 – 95,900 դր

Alcatel A3 – 75,900 դր

Alcatel Pixi 4 Plus Power – 59,900 դր

Alcatel Shine Lite – 79,900 դր

Huawei P10 Lite – 151,900 դր

Xiaomi Redmi Note 4 – 99,900 դր

Xiaomi Redmi Note 5A – 84,900 դր

Blu Studio Touch – 79,900 դր

Blu Vivo 5 Mini – 39,900 դր

Տրամադրվող ինտերնետ՝ 5000 ՄԲ

Սմարթֆոնները հնարավոր է ձեռք բերել ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ գնման տարբերակով:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի այս նոր առաջարկով՝ մեր բաժանորդները իրենց կամ իրենց սիրելիներին նոր սերնդի սմարթֆոններ գնելիս կստանան 5000ՄԲ գերարագ ինտերնետ և առանց մտահոգվելու կկարողանան ներբեռնել իրենց նախընտրելի բջջային հավելվածները և շարունակել շփվել սոցիալական ցանցերում անմիջապես նոր սմարթֆոնով»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

*Ներառված ինտերնետ փաթեթ կամ ակտիվ BIT կամ Super BIT ծառայություն ունենալու դեպքում՝ նախ սպառվում են այդ փաթեթները, այնուհետև սմարթֆոնը գնելիս տրամադրված 5000ՄԲ ինտերնետը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում` https://www.facebook.com/MTSArmenia/

———–

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, Ուկրաինայում և Թուրքմենստանում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Share