Բաժին. Բիզնես

Google-ը 1.1 մլրդ դոլարով գնել է HTC-ի սմարթֆոնների ստորաբաժանումը

Google կորպորացիան հայտարարել է HTC-ի սմարթֆոնների ստորաբաժանման մի մասը գնելու մասին։ Գործարքի գումարը կազմել է 1.1 մլրդ դոլար։ Գնված ստորաբաժանման մեջ մտել է նաև այն բաժինը, որը զբաղվում է Google Pixel սմարթֆոնների նախագծմամբ և արտադրությամբ։

Նշենք, որ սմարթֆոնների ստորաբաժանման վաճառքը չի նշանակում, որ HTC-ն դուրս է գալիս սմարթֆոնների շուկայից։ HTC-ն հայտնել է, որ իրենց տրամադրության տակ են մնում բազմաթիվ բարձր որակավորում ունեցող ինժեներներ, որոնք այժմ աշխատում են HTC-ի հերթական մոդելների ստեղծման ուղղությամբ։

Google-ը նպատակ չունի սմարթֆոնների արտադրությունը տեղափոխել ԱՄՆ և գնված ստորաբաժանումը կշարունակի գործել Թայվանում։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Bluetooth հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են SmartBox հեռուստատեսային սարքին անլար տարբերակով կցել տարբեր փոքր սարքեր՝ ականջակալներ, բարձրախոսներ, ստեղնաշարեր։

Share