Բաժին. Բիզնես

Alphabet-ի (Google) հասույթն առաջին անգամ անցել է 100 մլրդ դոլարից

Alphabet-ի (Google) 20-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ կորպորացիայի տարեկան հասույթը հատել է 100 մլրդ դոլարի շեմը։

2017թ.-ի չորրորդ եռամսյակի ընթացքում կորպորացիայի հասույթը կազմել է 32.3 մլրդ դոլար, ինչը 2016թ. համանման ցուցանիշը գերազանցել է 6.236 մլրդ դոլարով։ 2017թ.-ի ընդհանուր հասույթը կազմել է 110 մլրդ դոլար։ 2016թ.-ի համեմատ հասությն աճել է 20 մլրդ դոլարով։

Հասույթի զգալի աճը չի նշանակում, որ 2017թ.-ի վերջին եռամսյակը կորպորացիան ամփոփել է շահույթով։ ԱՄՆ հարկային օրենսդրության փոփոխությունների պատճառով Alphabet-ը 3.02 մլրդ դոլարի վնաս է կրել։ 2016թ.-ի չորրորդ եռամսյակում կորպորացիայի շահույթը կազմել էր 5.333 մլրդ դոլար։

Ինչ կայանում է Google-ի ցուցանիշներին, ապա 2017թ.-ի վերջին եռամսյակում որոնողական հսկայի եկամուտների ծավալը կազմել է 31.914 մլրդ դոլար, հասույթի հիմնական մասը գոյացել է գովազդի վաճառքներից՝ 27.227 մլրդ դոլար։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share