Բաժին. Բիզնես

Nokia-ն վերակենդանացրել է լեգենդար բանան մոդելը

Իսպանական Բարսելոնայում ընթացող MWC 2018 ցուցահանդեսի շրջանակներում HMD Global ընկերությունը ցուցադրել է Nokia-յի հերթական վերակենդանացված մոդելը։ Խոսքը գնում է լեգենդար Nokia բանանի կամ Nokia 8110 մոդելի մասին։

Nokia 8110-ի նախկին մոդելը շուկա է հանվել դեռևս 1997թ.-ին։ Բջջային հեռախոսի կոր իրանի պատճառով օգտատերերն այն անվանել են բանան։ Հենց այս հեռախոսն է օգտագործվում հայտնի «Մատրիցա» ֆիլմում։

2018թ.-ին թողարկված Nokia 8110 4G մոդելը պահպանել է նախորդի կոր դիմագծերը։ Բջջային հեռախոսը կարժենա 79 եվրո և կարտադրվի դեղին ու սև գույներով։

Բջջային հեռախոսի էկրանը 2.4″ է, այն աշխատում է Qualcomm 205 Mobile Platform պրոցեսորով, ունի 512 օպերատիվ և 4GB ներքին հիշողություն։ Ամբողջական լիցքավորումը թույլ է տալիս հեռախոսը գործարկել 25 օր։

Բջջային հեռախոսում տեղադրված են Facebook, Twitter, Google Maps և Google Assistant հավելվածները, այն աշխատում է Smart Feature OS օպերացիոն համակարգով։

Մոդելի վաճառքները կմեկնարկեն 2018թ. մայիսին։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share