Բաժին. Բիզնես

Forbes. Աշխարհի ամենահարուստ հայերը – 2018

Ամերիկյան Forbes պարբերականը հերթական անգամ հրապարակել է աշխարհի ամենհարուստների ցուցակը: Միլիարդատերերի 2018թ.-ի ցուցակում հայտնվել է 4 հայ գործարար: 2017թ.-ի համեմատ ցուցակում հայազգի միլիարդատերերի քանակի փոփոխություն չի արձանագրվել, սակայն փոփոխություն է տեղի ունեցել կազմի մեջ։

2018թ․-ի ցուցակում ներկայացված ամենահարուստ հայը ռուսաստանաբնակ Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) է: Ռուսաստանի խոշորագույն Մագնիտ առևտրային ցանցի նախկին սեփականատիրոջ կարողությունը գնահատվել է 4.0 մլրդ դոլար, 2017թ.-ի համեմատ նրա կարողությունը նվազել է 2.8 մլրդ դոլարով։ Գալիցնկին զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 550-րդ (-348) հորիզոնականը:

Երկրորդ ամենահարուստ հայը Տաշիր ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն է: Կարապետյանի կարողությունը գնահատվել է 3.8 մլրդ դոլար: Անցյալ տարվա համեմատ Կարապետյանի կարողությունն աճել է 0.4 մլրդ դոլարով։ Կարապետյանը զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 606-րդ (-42) հորիզոնականը։

Արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանը երրորդ մեծահարուստ հայն է, նրա կարողությունը գնահատվում է 2.7 մլրդ դոլար, անցյալ տարվա համեմատ աձանագրվել է աճ 0.4 մլրդ դոլարով: Էռնեկյանը զբաղեցրել է ընդհանուր ցուցակի 887-րդ (+9) հորիզոնականը։

Չորրորդ ամենահարուստ հայը Alex and Ani թանկարժեք զարդերի բրենդի սեփականատեր Քերոլին Ռաֆայելյանն է, Forbes-ը նրա կարողությունը գնահատել է 1 մլրդ դոլար։ Ռաֆայելյանը զբաղեցրել է ցուցակի 2,124 հորիզոնականը։

Միլիարդատերերի ցուցակից դուրս է մղվել Ռոսգոսստրախի նախկին սեփականատեր Դանիլ Խաչատուրովը։

Share