Բաժին. Բիզնես

Mercedes-Benz-ը ներկայացրել է Maybach աքսեսուարների շքեղ հավաքածուն

Գերմանական Daimler AG (Mercedes-Benz) ավտոկոնցեռնը հայտնի է ոչ միայն իր որակյալ մեքենաներով, այլ նաև վարորդների և ուղևորների համար թողարկված աքսեսուարներով։

Փետրվար ամսին Daimler AG-ն թողարկեց Mercedes-Maybach S-Class-ի նոր տարբերակը, որն առաջարկվում է երկգույն թափքով, և ահա Geneva Motor Show 2018-ի շրջանակներում գերմանացիները ներկայացրեցին նաև Mercedes-Maybach շքեղ աքսեսուարների հավաքածուն։

Հավաքածուն ներառում է մի քանի տեսակի ճամպրուկներ, ուսապարկեր, բանալիների կախոցներ և արևային ակնոցներ։ Ճամպրուկներն ու բանալիների կախոցներն իրականացված են բարձրակարգ կաշվով։  Աքսեսուարները երկգույն են՝ հարմարեցված Mercedes-Maybach-ի գունային շարքին։

Հավաքածուն առայժմ հասանելի է Maybach-ի Բեռլին, Մյունխեն, Վիեննա և Աբու Դաբի քաղաքների բուտիկներում և maybach-luxury.com կայքում։

Share