Բաժին. Բիզնես

Սերգեյ Ավետիսյան. Red Wings ավիաընկերության մուտքը հայկական շուկա դրական կազդի մրցակցության վրա

Ռուսական Red Wings ավիաընկերության մուտքը հայկական շուկա դրական ազդեցություն կունենա մրցակցության բարձրացման և գների նվազման վրա:

Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց  Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։ «Red Wings-ը մուտք է գործում հայկական ավիացիոն շուկա, այս ավիաընկերությունն ամենօրյա ռեժիմով չվերթներ է իրականացնելու դեպի Մոսկվա: Սա ևս դրական է անդրադառնալու մրցակցության վրա: Ռուսական շուկան պահանջված է Հայաստանում, և մշտապես կա աշխատելու տեղ, հետևաբար նոր ավիաընկերությունների մուտքը հայկական շուկա շարունակվում է», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչության պետը:

Ռուսական Red Wings ավիաընկերությունը ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել է Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան) – Երևան – Մոսկվա երթուղով կանոնավոր չվերթներ իրականացնելու թույլտվություն:

Չվերթների մեկնարկը կտրվի մարտի 18-ին, որոնք մինչև ապրիլի 2-ը կիրականացվեն շաբաթական 4 չվերթ հաճախականությամբ, իսկ ապրիլի 3-ից չվերթները կիրականացվեն շաբաթական 7 չվերթ հաճախականությամբ:

Share