Բաժին. Բիզնես

Amazon-ն առաջին անգամ կապիտալիզացիայով առաջ է անցել Alphabet (Google) կորպորացիայից

Առցանց առևտրի առաջատար Amazon ընկերությունն առաջին անգամ կապիտալիզացիայով առաջ է անցել Alphabet (Google, Youtube) կորպորացիայից։ Այս մասին տեղեկացնում է ամերիկյան Բլումբերգը։

Նյու-Յորքի NASDAQ բորսայական հարթակում մարտի 20-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում Amazon-ի բաժնետոմսերի գինն աճել է 2.7%-ով՝ կապիտալիզացիայի ծավալը հասցնելով 768 մլրդ դոլարի։ Այս ցուցանիշն Amazon-ին թույլ է տվել առաջ անցնել Alphabet-ից և կապիտալիզացիայի ծավալով դառնալ աշխարհի երկրորդ ընկերությունը՝ զիջելով միայն Apple-ին։

Հիշեցնենք, որ Amazon-ը հիմնադրվել է 1994թ.-ին։ Սկզբում Amazon-ը գրքերի առցանց վաճառքի հարթակ էր։ Amazon-ի սեփականատերը 54-ամյա Ջեֆ Բեզոսն է, ում ամերիկյան Forbes պարբերականը համարում է աշխարհի ամենահարուստ մարդ՝ 112 մլրդ դոլար կարողությամբ։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։

Share