Բաժին. Բիզնես

Ucom. վերաբացվում է Հյուսիսային պողոտայում իր սպասարկման կենտրոնի առաջին հարկը

Այսօրվանից Հյուսիսային պողոտա 1/2 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնի 1-ին հարկը վերաբացում է իր դռներն առկա և ապագա բաժանորդների համար։

Վերաբացված սրահի առանձնացված հատվածները նախատեսված են Ucom ընկերության բիզնես և Premier հաճախորդների հարմարավետ սպասարկման համար։ Նորացված սրահում գործում է նաև սարքավորումների վերանորոգման լաբորատորիան, որտեղ համապատասխան որակավորում ստացած մասնագետները հաճախորդի ներկայությամբ կվերանորոգեն ոչ միայն սմարթֆոնները, այլև մոդեմները և պլանշետները։

«Ucom-ը հաճախորդամետ ընկերություն է, և մեզ համար խիստ կարևոր էր առանձին սպասարկման սրահներ ունենալ նաև մեր բիզնես և Premium հաճախորդների համար: Բացի այդ, որոշակի ժամերին հաճախորդների մեծ հոսքի պարագայում հնարավոր կլինի թեթևացնել վերևի սրահի ծանրաբեռնվածությունը և սպասարկումն իրականացնել ավելի արագ՝ հավելյալ աշխատակիցների աջակցությամբ», – նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

«Նորացված սրահի Ucom Care հատվածում մշտապես հնարավոր է խորհրդատվություն և աջակցություն ստանալ որևէ սարքավորման ծրագրային ապահովման կամ այլ տեխնիկական հարցի վերաբերյալ», – նշեց Ucom ընկերության վաճառքի տնօրեն Կարեն Շաբոյանը։

Վերաբացված սպասարկման սրահն ունի երկու մուտք՝ անմիջապես Հյուսիսային պողոտայի Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնից և «Tashir Street» ստորգետնյա խանութների շարքում գտնվող Ucom վաճառքի կենտրոնից։

Share