Բաժին. Բիզնես

Google-ը հնարավոր է Oracle-ին 8.8 մլրդ դոլար վճարի

Android օպերացիոն համակարգում Java API-ների օգտագործման համար Google և Oracle կորպորացիաների միջև տարիներ ի վեր ձգվող դատական գործընթացը նոր զարգացում է ստացել։

Java API-ները ստեղծվել են Sun Microsystems ընկերության կողմից։ Դրանք ծրագրային պատրաստի մոդուլներ են, որոնց օգտագործումն այլ անձանց համար ազատ և անվճար է։ Android օպերացիոն համակարգի ստեղծման ընթացքում Google-ի ծրագրավորողները բազմաթիվ անգամ օգտագործել են Java API-ները։

2010թ.-ին Sun Microsystems-ը ձեռք է բերում Oracle կորպորացիան։ 8 ամիս անց Oracle-ը Google-ին մեղադրում է Java API-ների «գողության» մեջ` 8.8 մլրդ դոլարի հայց ներկայացնելով դատարան։ Դատական գործընթացքը շարունակվում է մինչև 2016թ. և ավարտվում Google-ի հաղթանակով՝ Սան Ֆրանցիսկոյի դաշնային դատարանը գնում է, որ Google-ը չի խախտել ծրագրային մոդուլների օգտագործման պայմանները։

8.8 մլրդ դոլարը մեծ գումար է և Oracle-ը շարունակում է պայքարը՝ գործը հասցնելով ԱՄՆ վերաքննիչ դատարան։ Մարտի 27-ին վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել Oracle-ի օգտին և գործը վերադարձրել Կալիֆորնիայի դատարան, որն էլ պետք է որոշի Google-ի կողմից վճարվելիք փոխհատուցման ծավալը։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի  ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share