Բաժին. Բիզնես

Beeline. սմարթֆոնների տարաժամկետ վաճառքի նախագիծ՝ Xiaomi-ի հետ

Beeline-ը և Xiaomi ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Smart Orange-ը մեկնարկել են սմարթֆոնների վաճառքի գործընկերային ծրագիր: Ծրագրի  և «Կա-Կա-Չկա» (հեռախոս կա, կապ կա, հավելավճար չկա) ակցիայի շրջանակներում Հյուսիսային պողոտայում գտնվող Xioami վաճառասրահի հաճախորդները կարող են տարաժամկետ պայմանով ձեռք բերել 30.000 դրամից բարձր արժեք ունեցող սմարթֆոններ:

Տարաժամկետ վաճառքի պայմաններով հաճախորդը վճարում է սմարթֆոնի արժեքը՝ 12, 18 կամ 24 ամսվա ընթացքում։ Տոկոսների և հավելավճարների փոխարեն հաճախորդը վճարում է միայն ընտրված սակագնային պլանի համար։ Միանալ կարելի է շուկայում գործող «Սմարթ» սակագնային պլաններից մեկին, որոնց ամսավճարները տատանվում են 1500-ից մինչև 7500 դրամի սահմաններում։

«Մարտին Beeline-ը և Xiaomi-ն համատեղ  ակցիա անցկացրեցին՝ Redmi 5A սմարթֆոնների հետ կապված։ Այդ ակցիայի հաջողությունը վկայեց բրենդի նկատմամբ հայ սպառողների հետաքրքրության մասին։ Վաճառվել է աննախադեպ քանակությամբ այդ դասի հեռախոս՝ ավելի քան 4000 մեկ ամսում, ինչն անցած ամսվա ընթացքում Beeline-ի գրասենյակներում վաճառված սմարթֆոնների 50 տոկոսն է։ Մասամբ, դրան նպաստել է «Կա-Կա-Չկա» առաջարկը, որը թույլ է տալիս շատ շահավետ պայմաններով ձեռք բերել որակյալ և ժամանակակից սմարթֆոններ, իսկ լրացուցիչ վճարումների և տոկոսների փոխարեն վճարել միայն կապի համար», – նշեց Հայաստանում Beeline-ի Կոմերցիոն տնօրեն Հայկ Կարապետյանը։

«Հեռահաղորդակցության օպերատորների հետ համագործակցությունը Հայաստանում մեր զարգացման ռազմավարության կարևոր բաղադրիչն է: Այն թույլ է տալիս առաջարկել սմարթֆոնների ձեռքբերման առավել գրավիչ տարբերակներ: Beeline- ը հուսալի գործընկեր է, որի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ Xiaomi տեխնիկան դառնում է ավելի մոտ և մատչելի հայ սպառողների համար: Շատ ուրախ եմ, որ մեր նախորդ համատեղ ակցիայի արդյունքում Beeline գրասենյակներում ամենաշատ վաճառվողը դարձան Xiaomi սմարթֆոնները։ Այժմ մենք ուրախ ենք ներկայացնել նոր համատեղ ծրագիր, որը հնարավորություն է տալիս շահավետորեն ձեռք բերել Xiaomi սարքերը տարաժամկետ վճարման պայմանով։ Հրավիրում ենք բոլորին Beeline-ի գրասենյակներ և Հյուսիսային պողոտայում գտնվող մեր ընկերության գրասենյակ», – ասել է Smart Orange-ի գլխավոր տնօրեն Անտոն Սվիրիդովը:

Լրացուցիչ տեղեկատվություն ծրագրի, ինչպես նաև «Սմարթ» փաթեթների վերաբերյալ կարող եք գտնել www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ այցելելով մոտակա Beeline գրասենյակ:

Share