Բաժին. Բիզնես

Beeline. Yandex-ի ծառայություններ՝ առանց ինտերնետի համար վճարելու

Beeline-ը և Yandex-ը գարծարկում են համատեղ ակցիա, որի շրջանակում Yandex.Taxi, Yandex.Music, Yandex.Navigator, Yandex.Disk հավելվածների համար ինտերնետի տրաֆիկը կլինի անվճար։ «Սմարթ», Quatro և Neomax սակագնային պլանների բաժանորդները կկարողանան օգտվել ծառայություններից առանց ինտերնետի ծախսի, նույնիսկ հաշիվը սպառված լինելու դեպքում:  

«Beeline-ը շարունակում է զարգանալ և ուրախացնել իր հաճախորդներին արդիական և օգտակար ծառայություններով։ Yandex-ի հետ համագործակցությունը թույլ կտա մեր բաժանորդներին երաժշտություն լսել, տաքսի պատվիրել․ նավիգացիայից և Yandex.Disk ամպային պահեստից օգտվել՝ չանհանգստանալով ինտերնետի ծախսերի համար։ Սա աննախադեպ առաջարկ է հայաստանյան շուկայում, և մենք հպարտ ենք, որ Yandex-ի սիրված հավելվածներն առաջինը հասանելի դարձրեցինք մեր հաճախորդների համար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Yandex.Taxi-ն աշխատում է արդեն 10 երկրում, բայց Հայաստանը միշտ եղել է և կմնա առանձնահատուկ մեզ համար։ Արագ և մատչելի տաքսի կարելի է պատվիրել արդեն Հայաստանի 14 քաղաքներում՝ Գյումրիից մինչև Կապան։ Տեղում չի մնացել նաև Yandex.Navigator-ը, որն օպերատիվ կերպով ցույց է տալիս խցանումները, փակ ճանապարհները և կարող է վարորդին շրջանցիկ ուղիներ առաջարկել։ Իսկ վերջերս այն սովորել է Երևանի փողոցների ծանրաբեռնվածությունը գնահատել բալերով։ Beeline-ի մեր գործընկերների շնորհիվ մեր օգտատերերը և մեր գործընկեր տաքսի ծառայությունների վարորդները կարող են չանհանգստանալ բավարար ինտերնետ ունենալու համար և գումար կխնայեն», – ասել է Yandex.Taxi-ի միջազգային զարգացման տնօրեն Մուշեղ Սահակյանը։

Ակցիան գործում է մինչև 2018 թ․ օգոստոսի 31-ը։

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք գտնել www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ այցելելով մոտակա Beeline գրասենյակ:

Share