Բաժին. Բիզնես

ԻՏՁՄ. մայիսի 23-ին կկայանա միության տարեկան 18-րդ համաժողովը

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ս.թ. մայիսի 23-ին կազմակերպում է միության տարեկան 18-րդ համաժողովը, որին կմասնակցեն ինչպես ԻՏՁՄ անդամները, այնպես էլ ոլորտի այլ առաջատար ընկերություններ, կրթական հաստատությունների և պետական գերատեսչությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ հյուրեր:

Հանդիսավոր բացումը տեղի կունենա մայիսի 23-ին ժամը, 14:00 Անի Պլազա հյուրանոցի Անի սրահում, ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կից ներկայացվում է ԻՏՁՄ համաժողովի նախնական օրակարգը

Share