Բաժին. Բիզնես

Tbilisi Events. հայկական բջջային հավելվածը վրացական շուկայում

«Սպրինտ Կենտրոն» ընկերությունը (sprintcenter.am), որը hայաստանյան ՏՏ ոլորտում ամենահաջողված նախագծերից մեկի՝ Yerevan Events (Երևան Իվենթս) բջջային հավելվածի և yerevanevents.am միջոցառումների տեղեկատվական համակարգի հեղինակն է, մինչև տարվա վերջ մուտք կգործի վրացական շուկա: Նախագիծը Վրաստանում կգործի Tbilisi Events բրենդի ներքո և բջջային հավելվածների հետ մեկտեղ կներկայացնի նաև tbilisievents.ge կայքը:

Նշենք, որ Tbilisi Events-ը, ինչպես և Yerevan Events-ը կհամակարգի ու կներկայացնի երկրում տեղի ունեցող մշակութային ու ժամանցային բոլոր միջոցառումները: Բջջային հավելվածը եռալեզու է՝ վրացերեն, ռուսերեն և անգլերեն:

Նախագծի մեկնարկը կտրվի Թբիլիսի քաղաքում, որից հետո հավելվածը հասանելի կդառնա նաև Բաթումի քաղաքում:

Նախագիծը իր ընդլայնման ռազմավարության շրջանակում սկսել է ներդրումների ներգրավման գործընթաց, որի առաջին փուլի շնորհիվ իրականացվում են վրացական շուկա մուտք գործելու աշխատանքները:

Համակարգը ներդրողների համար շատ մեծ հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ այն հնարավոր է տեղայնացնել և ներմուծել աշխարհի ցանկացած կետում գտնվող բոլոր այն քաղաքներում, որտեղ միջոցառումներ են իրականացվում: Այդ տեսանկյունից շուկան շատ մեծ է, թիմի նպատակները հավակնոտ:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։

Share