Բաժին. Բիզնես

Bloomberg. Microsoft-ը կգնի GitHub-ը

Ծրագրավորման նախագծերի համատեղ իրականացման GitHub հարթակի վաճառքի վերաբերյալ կարող է հայտարարվել հենց այսօր, հունիսի 4-ին։ 

Microsoft-ը համաձայնագիր է կնքել աշխարհում ամենախոշոր անկախ հարթակի՝ GitHub-ը գնելու վերաբերյալ՝ ծրագրային կոդի պահպանման և համատեղ զարգացման նպատակով։

Գործարքի մասին հայտարարությունը նախատեսվում է երկուշաբթի օրը, հունիսի 4-ին, հայտարարել է Bloomberg-ը՝ վկայակոչելով այլ աղբյուրներ ևս։

Դրանցից մեկի համաձայն՝ GitHub-ի տնօրինությունը որոշել է  ընկերությունը ոչ թե ֆոնդային բորսա դուրս բերել, այլ՝ վաճառել, քանի որ իրենց տպավորել է Microsoft-ի տնօրեն Սատյա Նադելան։ Թե Նադելայի հատկապես որ հատկանիշն է GitHub-ի վաճառքի արդարացումը, չի հայտարարվում։ 

Գործարքի մանրամասներն անհայտ են։ CNBC-ն հիմնվելով սեփական գնահատականի վրա, ենթադրում է, որ Microsoft-ը կարող է վճարել 5 մլրդ դոլար կամ ավելի։ 2015 թվականին GitHub-ը գնահատվում էր 2 մլրդ դոլար։  Microsoft-ի և GitHub-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից։

GitHub-ը առաջատար հարթակ է ծրագրավորողների համար։ Այն թույլ է տալիս պահանել ծրագրերի կոդերը և միաժամանակ աշխատել դրանց վրա։ Այն օգտագործում են 27 մլն աշխատողներ։ Հարթակը ներառում է գրեթե 80 մլն պահոց՝ իր կոդերով։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share