Բաժին. Բիզնես

Ժամանակ. ՊԵԿ նախկին ղեկավար Վարդան Հարությունյանը հնարավոր է նորից գլխավորի Գազպրոմ Արմենիան

«Պետական եկամուտների կոմիտեի նախ­կին ղեկավար Վարդան Հարությունյանը կա­րող է վերստին նշանակվել «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն:

Հիշեցնենք, որ 2016թ. նա ՊԵԿ նախա­գահ նշանակվեց՝ լքելով «Գազպրոմ Արմենիայի» գլխա­վոր տնօրենի պաշտոնը: Ի դեպ, գլխավոր տնօրենի տեղակալը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որդին է: Եթե Հարությունյանը վերանշանակվի այդ պաշտոնում, ապա հնա­րավոր կլինի արձանագրել, որ «Գազպրոմ Արմենիան» Կարապետյան-Հարությունյան զույգի համար ընտանեկան կապալ է»,-գրում է Ժամանակ օրաթերթը:

Share