Բաժին. Բիզնես

Վահան Քերոբյան. Թյուրըմբռնում է տեղի ունեցել` Menu.am-ը կշարունակի գործել / տեսանյութ

Ժամեր առաջ հայտնի գործարար, Menu.am-ի հիմնադիր Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ Menu.am-ը կդադարեցնի գործունեությունը Հայաստանում։

«Այսօր Կառավարությունն իր 23րդ որոշմամբ անփոփոխ թողեց հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային Օրենսգրքի այն տխմարագույն դրույթը, որ առաքված ուտելիքը պիտի լրացուցիչ 16,67%-ով հարկվի», – իր ֆեյսբուքյան էջում գրել էր Քերոբյանը։

Գրառումից քիչ անց Քերոբյանը ֆեյսբության ուղիղ եթերի միջոցով տեղեկացրել է, որ թյուրըմբռնում է տեղի ունեցել ու Menu.am-ը կաշրունակի գործել։

«Մի քանի անգամ Կառավարության նիստը նայելուց և դրա մասին կարդալուց ինձ մոտ տպավորություն էր ստեղծվել, որ Կառավարությունը չեղարկում է հուլիսի 1-ից Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները, ըստ որոնց՝ դրսում և ներսում վաճառվող  սնունդը պետք է նույն կերպ հարկվի, այսինքն՝ գործեին նախկինում եղած դրույթները, ըստ որոնց՝ առաքվող սնունդը պետք է 20 տոկոսով ավելի հարկվեր, քան ներսում վաճառվողը»,- ուղիղ եթերում ասաց Քերոբյանը:

«Հիմա ես պետք է ներողություն խնդրեմ Կառավարությունից և Նիկոլ Փաշինյանից, որ թյուրըմբռնում է տեղի ունեցել․ Կառավարության այսօրվա կայացրած որոշումն իրականում վերաբերել է նրան, որ մերժվել է մի քանի պատգամավորների առաջարկը, որպեսզի չեղարկվի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող որոշումը», – հավելել է գործարարը։

Վահան Սերոբյանը նշեց, որ շատ ուրախ է, որ Կառավարությունից կապվել են իր հետ և պարզաբանել որոշումը:  Նրա խոսքով, շատ բարձր մակարդակով մի քանի հոգի՝ նախարարներ և ավելի բարձր պաշտոնյաներ, կապվել են իր  հետ և փորձել են հասկանալ, թե որն է իր մտավախությունը:

Share