Բաժին. Բիզնես

Ամերիաբանկի «Կամար» մասնաճյուղի սպասարկման սրահում ավանդույթները շարունակվում են

Երևանի սրտում գտնվող «Կամար» բիզնես կենտրոնի առաջին հարկում է գտնվում Ամերիաբանկի «Կամար» մասնաճյուղի սպասարկման սրահը, որն իր հաճախորդներին առաջարկում է ոչ միայն բարձր որակի սպասարկում, այլև՝ գերժամանակակից տեխնոլոգիաներիով հագեցած սրահ։

«Բիզնես 24»-ը հնարավորություն ունեցավ ծանոթանալու սրահում առաջարկվող ժամանակակից տեխնոլոգիաներին, բացի այդ, պարզելու շենքի հարուստ պատմությանն առնչվող ուշագրավ փաստեր։

Հատկանշականն այն է, որ սպասասրահում պահպանվել են պատմական «Սև» շենքի տուֆե քարերը։ Ու ասենք, որ սրահի արդիականի ու պատմականի համադրությունն այնքան համահունչ է ստացվել, որ յուրաքանչյուր հաճախորդ, գտնվելով գերժամանակակից սրահում, կարող է մտովի ուղևորվել 20-րդ դարի սկզբի Էրիվան։

Նշենք, որ սրահում տեղակայված է 4K որակի վիդեոպատ, սրահին կից գործում է 24/7 ռեժիմով աշխատող Express Banking համակարգը։

Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը տեղեկացրեց, որ «Կամար» բիզնես կենտրոնի առաջին և երկրորդ՝պրեմիում, հարկերում առանձին գործում է Ամերիաբանկի «Կամար» մասնաճյուղը, որը համարվում է ամենամեծ սպասարկման սրահներից մեկը Հայաստանում։ Նա հատուկ ընդգծեց այն, որ նախկին շենքում շատ փոքր պրեմիմում սրահ են ունեցել, իսկ այստեղ, ունենալով մեծ քանակությամբ հանդիպումների սրահներ, հնարավոր կլինի բանկի պրեմիում հաճախորդների շրջանակը ընդլայնել:

«Փորձել ենք այստեղ համադրել հին պատերը, դիզայնը ուլտրաժամանակակից էլեմենտների հետ։ Այս շենքի, մասնավորապես՝ տարածքի նկատմամբ ունենք առանձնահատուկ վերաբերմունք։ Մեզ համար սա եղել է ոչ թե օֆիսային տարածք, այլ՝ մեր տունը»,- նշեց Ջրբաշյանը։

Նրա տեղեկացմամբ, այս տարածքը միշտ եղել է սպասարկման սրահ, ուստի իրենք կասկած անգամ չեն ունեցել՝ որտեղ պետք է լինի տեղակայված ներկայիս սպասասրահը։ Ամենահետաքրքիր այն է, որ այստեղ գտել են հին վեքսելներ (պարտատոմսեր – խմբ․), որոնք հանձել են արխիվ։

Նշենք նաև, որ Ամերիաբանկը զբաղեցնում է «Կամար» բիզնես կենտրոնի առաջին 6 հարկերը, բացառությամբ երկրորդ հարկի որոշ հատվածների։

«Շենքի տարածքի մոտ 9700 քմ-ը մերն է։ Այստեղ՝ բանկի Headoffice-ի և Ամերիաբանկի «Կամար» մասնաճյուղի հետ միասին, աշխատում է ընդհանուր առմամբ գրեթե 550 մարդ»,- ասաց Տ․Ջրբաշյանը։

Վերջում տեղեկացնենք նաև, որ Ամերիաբանկի 2-6 հարկերի դիզայնն էլ է արված շատ հետաքրքիր լուծումներով։ Այն արված է «Ամերիա» քաղաք թեմայի տրամաբանությամբ։ Հարկերի միջավայրը խորհրդանշում է քաղաքի զարգացումը՝ տանելով մեզ անցյալից դեպի ապագա։ Ներկայացված են հին Երևանը, արդյունաբերական դարաշրջանը խորհրդանշող ամերիկյան գործարար հայտնի «Downtown» կոնտրոնը, էկոլոգիական քաղաքը խորհրդանշող կանաչ քաղաքը, և ապագայի նորարական ու տեխնոլոգիական աշխարհը։ Հանդիպումների սրահները կրում են հայ մեծերի անունները՝ Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Մարտիրոս Սարյանի, Մեսրոպ Մաշտոցի, Հայաստանի հին տեղանունների անվանումները՝ Մուշ, Անի, Կարին, Կարս, Վան, Կիլիկիա և այլն, ինչպես նաև տվյալ տարածքի դիզայներական լուծումներին համապատասխան այլ անվանումներ՝ Մատրիցա, Ավատար, Թայմս Սքուեր, Ալֆա Հորիզոն, Space Х, Ուոլ Սթրիթ։

Share