Բաժին. Բիզնես

Նոր ցնցուղը սովորականի համեմատ 90%-ով կխնայի ջրօգտագործումը

Երիտասարդ հետազոտող Մերդադ Մաջուբին ՆԱՍԱ-ում անցկացրած փորձաշրջանի ժամանակ միտք է հղացել ստեղծել այնպիսի մի ցնցուղ, որն առավելագույնս կխնայի ջուրը և կապահովի դրա մաքրությունը։ Նորարարությունը հատկապես տիեզերագնացների համար է, չնայած ցնցուղն օգտակար կլինի նաև Երկրի վրա՝ մեր մլորակում մաքուր ջրի անհավանական պակասի պատճառով։ 

ՆԱՍԱ-ից հեռանալուց հետո հետազոտողը հիմնեց ընկերություն, որն անվանեց Orbital Systems, որտեղ էլ նա շարունակեց իր հետազոտությունը։

Այսպիսով՝ նոր ցնցուղը սովորակնից ավելի քիչ ջուր է ծախսում՝ պահպանելով ճնշումը և ջերմաստիճանը։ Սարքն առանց ընդհատման շրջանառում է հինգից տասը լիտր ջուր, որն անցնում է հատուկ զտիչի միջոցով։ Շնորհիվ այս  կառուցվածքի՝ հնարավոր է խնայել 90% ավելի ջուր, քան ավանդական ցնցուղի օգտագործամն դեպքում։

Սարքի նախնական գինն արժե 2500 դոլար։ Մաջուբին հաշվարկում է, որ վաճառքների աճի գրանցման դեպքում նա կարող է գինն իջեցնել 700-ից մինչև 1000 դոլարի։

Նշենք, որ նորույթը հասանելի կլինի նաև զարգացող երկրների համար, որտեղ մարդիկ մաքուր ջրի պակաս ունեն։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share