Բաժին. Բիզնես

Google-ը գործարկել է App Maker հարթակը`պարզ բիզնես-հավելվածներ ստեղծելու համար

Google-ը պարզ բիզնես-հավելվածների համար գործարկել է App Maker հարթակ, որը թույլ կտա էլ ավելի արագացնել և բարելավել աշխատանքային գործընթացները։

Ընկերությունն այդ ծառայությունը սկսել է փորձարկել դեռևս 2016 թվականին։ Այժմ App Maker-ը հասանելի է G Suite Business և Enterprise կարգի հաճախորդների, նաև՝ G Suite Education օգտատերերի համար։

Ծրագրի հիմնական գաղափարն է՝ օգնել տարբեր ընկերությունների աշխատակիցներին, որոնք չունեն խորը ծրագրավորման հմտություններ, ստեղծել սեփական բիզնես-հավելվածները: App Maker-ից օգտվողները կկարողանան մշակել ծառայություններ՝ խմբավորելով առաջարկված վիդջեթները՝ drag-and-drop սկզբունքով։

G Suite հաճախորդները կկարողանան այստեղ ներմուծել այլ Google ծառայություններ․ օրինակ՝ Gmail-ը, Օրացույցը կամ Աղյուսակները։ Ընդհանուր առմամբ, օգտատերերին հասանելի կլինի ընկերության 40 գործիք։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share