Բաժին. Բիզնես

Հայկ Եսայան. 5G-ն կլինի արդյունաբերական 4-րդ հեղափոխության հիմքում

Ucom հեռահաղորդակցական ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն իր թվիթերյան էջում կիսվել է մի տեսանյութով, որտեղ բացատրվում է 4G և 5G կապի տեխնոլոգիաների տարբերությունը։

«#5G-ն կլինի արդյունաբերական 4-րդ հեղափոխության հիմքում։ #Nokia-ի մեր գործընկերները շատ լավ բացատրում են՝ ինչու», – գրում է Եսայանը։

Տեսանյութի մեջ Nokia-յի մասնագետը նշում է, որ 5G կապի տեխնոլոգիան զգալիորեն արագ է 4G-ից և տեսախցիկի, գնդակի ու մանիպուլյատորների միջոցով իրականացված փորձարկման միջոցով ցուցադրում մեծ արագության ակնհայտ առավելությունները։

 

 

Share