Բաժին. Բիզնես

Beeline. թարմացվել է «Ռոումինգ փաթեթ» ծառայությունը

Ամառային արձակուրդների շրջանին ընդառաջ Beeline-ը հայտարարում է թարմացված «Ռոումինգ փաթեթ» ծառայության գործարկման մասին։ Գտնվելով ռոումինգում՝ Beeline-ի բջջային կապի կանխավճարային և հետվճարային բաժանորդները կարող են շահավետ սակագներով ընդունել բոլոր մուտքային զանգերն ու զանգեր կատարել դեպի Հայաստան, տեղական ուղղություններով, ինչպես նաև օգտվել բջջային ինտերնետից։ Beeline-ն այս տարի հատուկ ուշադրություն է դարձրել հատկապես ինտերնետի սակագներին։

Զանգերի արժեքը ծառայության շրջանակում կազմում է 150 դր/րոպե, իսկ ինտերնետը հասանելի է 10 դր/ՄԲ սակագնով։

«Ամառային արձակուրդների շրջանը սկսվում է, և Beeline-ն ուրախ է առաջարկել բարելավված «Ռոումինգ փաթեթ» ծառայությունը, որում հիմնական շեշտը դրել ենք ռոումինգում բջջային ինտերնետի արժեքի վրա։ Հետադարձ կապը մեր հաճախորդներից ցույց է տալիս, որ ամենից շատ նրանց հետաքրքրում է հենց համացանցից օգտվելը, և ես հույս ունեմ, որ մեր նոր առաջարկը կդարձնի ռոումինգն էլ ավելի պարզ ու շահավետ, իսկ մեր հաճախորդների հանգիստը՝ ավելի հաճելի», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Ռոումինգ փաթեթ» ծառայությունը գործելու է Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի երկրներում, ինչպես նաև ԱՄԷ-ում, Եգիպտոսում, Շրի Լանկայում, Իրանում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Իսրայելում, Չինաստանում և Թուրքիայում՝ այդ երկրների ցանկացած օպերատորներին միանալիս։

«Ռոումինգ փաթեթ» ծառայությունը միացնելու համար կանխավճարային բաժանորդները պետք է հավաքեն *255# հրահանգը։ Օրվա ընթացքում օգտագործած ծավալի մասին տեղեկություն կարելի է ստանալ *215# հրահանգով։ Հետվճարային բաժանորդները կարող են ծառայությունը ակտիվացնել *245# հրահանգով։

Ծառայությունը հասանել է մինչև 2018 թ․ հոկտեմբերի 31-ը ներառյալ։

Հիշեցնենք, որ Beeline-ի հաճախորդները ռոումինգում ցանկացած երկրից կարող են անվճար զանգահարել բաժանորդների սպասարկման կենտրոն +374 8000 0612 համարով։

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ այցելելով մոտակա Beeline գրասենյակ: 

Share