Բաժին. Բիզնես

Պատերազմ՝ միլիարդների համար. Instagram-ի և YouTube-ի պայքարը թեժանում է

Instagram-ն իր օգտատերերին արդեն հնարավորթյուն է տալիս ներբեռնել մեկ ժամ տևողությամբ տեսանյութեր։ Կկարողանա արդյոք ֆոտոների այս սոցիալական հարթակը գրավել այն անձանց, ով նախընտրում է YouTube-ը։ Ասենք, որ Instagram-ը նման քայլով ցանկանում է իր հաստատուն տեղը զբաղեցնել գովազդային տեսահոլովակների բազմամիլիարդ շուկայում՝ շրջանցելով հենց YouTube-ին։ 

YouTube-ի հետ պայքարի արդյունքում Instagram-ը թողարկել է նոր՝ IGTV հարթակը, որի միջոցով հնարավոր է ներբեռնել մեկ ժամ տևողությամբ տեսանյութեր։ IGTV՝ Instagram և TV հապավումն է։ Այն նոր հավելված է, որը թույլ կտա դիտել Instagram-ի հեղինակների և հայտնի մարդկանց երկար տևողություն ունեցող տեսանյութերը։ Այդ տեսանյութերը դիտելու համար անհրաժեշտ է ուղղակի սեղմել վերևի աջ անկյունում տեղակայված նշանը։ Հավելվածը հասանելի է՝ և՛  iOS- ի, և՛ Android-ի համար:

IGTV-ում տեսանյութերը հնարավոր է դիտել ինչպես ուղղահայաց, այնպես էլ ամբողջական էկրանային ռեժիմներով։

IGTV-ում կարելի է հետևել ինչպես հայտնի մարդկանց տեսանյութներին, այնպես էլ ստեղծել անձնական ալիք։

Instagram-ի և YouTube-ի լուրջ պայքարը

Թողարկելով այդ նոր հնարավորությունը՝ Instagram-ը, ակնհայտ է, որ ցանկանում է դառնալ բջջային հեռախոսներից ներբեռնվող տեսանյութների համար գլխավոր հարթակ՝ շրջանցելով իր գլխավոր մրցակցին՝ YouTube-ին։

YouTube-ը դեռևս այդ շուկայում առաջատար դիրք է զբաղեցնում։ Բայց Instagram-ը՝ 1 միլիարդը գերազանցող օգտատերերի բազայով, IGTV-ի օգնությամբ կարող է Google-ի առաջատար վիդեո ծառայությունից խլել «ամենահյութալի կտորը»։

IGTV-ի թողարկման ևս մեկ գլխավոր խթանը՝ շահույթն է։ Այսօր սպառողների 72% -ը նախընտրում է դիտել գովազդ՝ վիդեո տարբերակով։ Միևնույն ժամանակ, բջջային վիդեո գովազդը կազմել է վիդեո գովազդի ծախսերի աճի 72% -ը և այդ շուկայում դրա մասնաբաժինը, ըստ Forrester Research- ի կանխատեսումների, մինչև 2023 թ. 50% -ից կաճի 59%:

YouTube-ը հասցնում է պատասխան հարվածը

IGTV-ի ներկայացումից հաջորդ օրն արդեն YouTube-ը հայտարարեց մի շարք նոր հնարավորությունների մասին։

Նախ, ավելի քան 100,000 բաժանորդ ունեցող YouTube ալիքների սեփականատերերը կարող են վաճառել «անդամակցության» հնարավորությունը։ Երկրպագուներին կարող են առաջարկել հովանավորել իրենց ալիքը ամսական 4,99 դոլարի դիմաց, իսկ փոխարենը կստանան բացառիկ բեյջեր և ուղիղ հեռարձակումների հնարավորություն։ Երկրորդը, առաջին հնարավորությունը գնած բաժանորդները կարող են ուղիղ եթերի միջոցով վաճառել իրենց իսկ ֆիրմային ապրանքանիշերը։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share