Բաժին. Բիզնես

Grovf` Horizon 2020-ի մրցանակակիր առաջին ընկերությունը տարածաշրջանում

Grovf ինժեներական ընկերությունն արաժանացել է Horizon 2020 դրամաշնորհային մրցանակի։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ընկերության ֆեյսբուքյան էջից։

«Գրովֆն ուրախ է տեղեկացնել Horizon 2020 – Research and Innovation Framework Programme-ի դրամաշնորհային մրցանակի մասին: Մենք պատիվ ունենք լինել առաջին մասնակիցը ոչ միայն Հայաստանից, այլև ամբողջ Կովկասից, ով հաղթում է դրամաշնորհը Եվրամիության ամենամեծ՝ Հետազոտության և Նորարարության ծրագրի շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ:

Նշենք, որ Grovf-ը ինժեներական կազմակերպություն է, որը մշակում է լուծումներ իրերի ինտերնետի (IoT) և մեծ տվյալների (Big Data) խնդիրների համար։

Share