Բաժին. Բիզնես

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կկայանա IMG մրցույթի եզրափակիչ փուլը

Հունիսի 29-ին, ժամը 10։30-19։00, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կկայանա ԵՄ աջակցությամբ իրականացվող Նորարարական համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի (IMG) եզրափակիչ փուլը:

Ծրագրի նախնական փուլում ընտրված 16 թիմերը, ովքեր անցել են ինտենսիվ դասընթացներ և օգնություն են ստացել մենթորների կողմից, կմասնակցեն եզրափակիչ մրցույթին: Նորարարական համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի նպատակն է աջակցել բիզնեսի և նորարարության զարգացմանը: Մասնակիցները ժյուրիի անդամներին կներկայացնեն իրենց նորարար մտքերը: Հաղթող թիմերը կստանան 35.000 եվրո նախնական ֆինանսավորում, մենթորություն, կապերի հաստատում պոտենցիալ ներդրողների հետ, օգտագործողների պահանջների վրա հիմնված նորարարությունների առևտրայնացման ռազմավարությունների մասնագիտական վերլուծություններ:

Մրցույթի մրցանակաբաշխությունը կկայանա հունիսի 29-ին, ժամը 19:00 – 21:00, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում: Մրցույթի եզրափակիչ փուլում կտրամադրվեն 9 դրամաշնորհներ՝ նախատեսված 9 ամիս տևողությամբ ծրագրերի համար:

Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող ու Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրերն իրականացվում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից՝ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Եվրամիության, ինչպես նաև Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավայի Կովկասում» ծրագրի շրջանակում:

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի մասին

Եվրոպական միության ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնությունը հովանոցային նախաձեռնություն է, որը ներառում է ՓՄՁ աջակցությանն ուղղված ԵՄ-ի կողմից իրականացվող բոլոր գործողությունները Արևելյան գործընկերության երկրներում:

Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում ԳՄՀԸ Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության ԵՄ-ն՝ բիզնեսի համար և ԵՄ-ն՝ նորարարության համար նախաձեռնությունների մաս:

Ծրագրի նպատակն է բարելավել երկրի գործարար ու ներդրումային  միջավայրը և աջակցել փոքր և  միջին ձեռներեցության (ՓՄՁ) ստեղծմանը և զարգացմանը՝ խթանելով  ընդգրկուն աճ Հայաստանում:  Այս համատեքստում ծրագիրը նպատակաուղղված է ՓՄՁ քաղաքականությունների գործընթացների, բիզնես ասոցիացիաների և տնտեսական կլաստերների հզորացմաը: Ավելին, ծրագիրը աջակցում է   նորարարությանն ուղղված տարբեր ձեռնարկությունների և օգնում է մեծացնել գործող ՓՄՁ-ների մրցունակությունը՝ նորարարական պրոդուկտների, ինչպես նաև տեղական և համաշխարհային շուկաների համար ծառայությունների մշակման ու ձևավորման նպատակով ֆինանսական և տեխնիկական աջակցության տրամադրման միջոցով։ Ծրագիրը նպատակ է հետապնդում խթանել տեխնոլոգիաների յուրացման տեմպը, տեխնոլոգիաների փոխանցումը, նորարարությունը, գիտահետազոտական արդյունքների առևտրայնացումը, ինչպես նաև խրախուսել գիտահետազոտական կենտրոնների և ՓՄՁ-ների միջև համագործակցությունը։

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի մասին

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (ՁԻՀ) տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից և խորհրդատվական ընկերություններից է: Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը առնչվում են ՏՏ ոլորտի զարգացման բոլոր կարևորագույն ուղղություններին: ՁԻՀ-ի նպատակն է Հայաստանում ձևավորել ՏՏ ոլորտի զարգացմանը նպաստող համապատասխան միջավայր, մատչելի դարձնել միջազգային գիտելիքը և ֆինանսավորման աղբյուրները, պատրաստել բարձրակարգ ՏՏ մասնագետներ և ղեկավար աշխատուժ, տեղական ընկերությունների համար ստեղծել գլոբալ ցանցերում ընդգրկվելու հնարավորություն: Վերոնշյալ նպատակներն իրականացվում են տարբեր նախաձեռնությունների շրջանակում, ինչպիսիք են՝ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, Ազգային ճարտարագիտական լաբորատորիաները (ANEL),  Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը, Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան (mLab ECA) և Կապանի կենտրոնը, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնները,  և այլն:

Share