Բաժին. Բիզնես

Facebook-ը հանել է կրիպտորաժույթների գովազդի արգելքը

Facebook կորպորացիան հայտարարել է, որ հանում է կրիպտոարժույթների գովազդի արգելքը սոցիալական ցանցում։ Այժմ այսպիսի գովազդային հայտարարությունները կարող են նախնական ստուգումից հետո հրապարակվել։ Սոցիալական ցանցն ընդգծել է, որ ICO և բինար օպցիոնները գովազդը դեոևս արգելքի տակ են։

Կրիպտոարժույթների գովազդի արգելքը Facebook-ը մտցրել էր 2018 թվականի հունվարին։ Հետևելով նրա օրինակին՝ Twitter-ն ու Google-ը ևս նման օրենք էին ընդունել։

Հիշեցնենք, որ «Բիզնես 24»-ը այս տարվա հունվար ամսին ընթերցողին էր ներկայացրել կրիպտոարժույթների գովազդի արգելքի վերաբերյալ Facebook-ի մամուլի ծառայության հայտարարությունը։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։

Share