Բաժին. Բիզնես

Ռոստելեկոմ. Puzzle` նոր շահավետ առաջարկ՝ բաժանորդների համար

Հունիսի 25-ից «Ռոստելեկոմ»-ը ներկայացնում է նոր շահավետ առաջարկ՝  «Puzzle», որը Տրիո ծառայությունների փաթեթի բաժանորդներին հնարավորություն է տալիս օգտվելու բազմաթիվ նոր հնարավորություններից` ամսավճարին ավելացնելով ընդամենը 500 դրամ գումար։

Puzzle հատուկ առաջարկի շրջանակներում «Ռոստելեկոմ»-ի բաժանորդներին տրամադրվում է՝

– Լրացուցիչ կամայական 15 հեռուստաալիք ավելացնելու հնարավորություն,

– Մեկ տարվա ընթացքում ցանկացած 100 ֆիլմ դիտելու հնարավորություն («Ֆիլմադարան» բաժնից),

– Անսահմանափակ բարձրակարգ սերիալներ («Ֆիլմադարան» բաժնից) դիտելու հնարավորություն։

Puzzle առաջարկի շրջանակում բաժանորդի կողմից ակտիվացված առաջին 15 հեռուստաալիքները ներառվում են սակագնային փաթեթի կազմում՝ հիմնական Ծառայությունների ակտիվացման պահից սկսած 1 տարի շարունակ։

Puzzle առաջարկի շրջանակում տրամադրվում է 1 տարի շարունակ 100 ֆիլմ դիտելու հնարավորությամբ ֆիլմերի փաթեթի մեկանգամյա ակտիվացման հնարավորություն:

Puzzle առաջարկի շրջանակում տրամադրվում է 1 տարի շարունակ 100,000 սերիա դիտելու հնարավորությամբ սերիալների փաթեթի մեկանգամյա ակտիվացման հնարավորություն:

Առաջարկի պայմանների և օգտվելու հնարավորությունների մասին մանրամասն տեղեկություններ հնարավոր է ստանալ զանգահարելով (060) 464646 հեռախոսահամարով կամ այցելելով պաշտոնական կայք-էջ հետևյալ հղումով՝ https://www.rtarmenia.am/for-home/home-promo/puzzle։

———–

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս: «Ռոստելեկոմ»-ի ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմ»-ի ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ, ինչպես նաև  վաճառակետեր:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:

Share