Բաժին. Բիզնես

Անդրեյ Պյատարխինը հորդորում է ստուգել իր հայերեն տեքստերը․ վիդեոուղերձ

 Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, ով հատուկ հետաքրքրություն ունի հայոց լեզվի նկատմամբ, վիդեոուղերձ է հղել իր ֆեյսբուքյան էջում․ «Ընկերներ ջան, ես այսպիսի բան եմ մտածել, մինչև հիմա իմ թիմը ստուգում էր իմ հայերեն հրապարակումները, բայց որոշել եմ՝ սրանից հետո գրել ինքս և ստուգելու հարցում դիմում եմ ձեր օգնությանը։ Ասեմ, որ լինելու է նաև անակնկալ, բայց ինչպիսի և ինչի համար, չեմ ասի», ասել է նա։

Նշենք նաև, որ Անդրեյ Պյատարխինը ակտիվորեն սովորում է հայոց լեզուն և իր ելույթները հիմնականում սկսում է հայերեն նախադասություններով։ 

Share