Բաժին. Բիզնես

7 հետաքրքիր փաստ Canon-ի մասին

Ճապոնական Canon կորպորացիան առաջատար դիրք է զբաղեցնում տպիչ սարքերի, սքաներների, լուսանկարչական սարքերի, տեսախցիկների և այլ էլեկտրական սարքերի արտադրության ոլորտներում։ 2018թ. հունիսի դրությամբ կորպորացիայի աշխատակիցների թիվը 197,776 է, վերջին տարում վաճառքները կազմել են 36.7 մլրդ դոլար, իսկ կապիտալիզացիան գնահատվում է 46.4 մլրդ դոլար։ Կորպորացիան արտադրական հզորությունների ունի Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Նիդերլանդներում, Թայվանում, Չինաստանում և մի շարք այլ երկրներում։

Ներկայացնում ենք 7 հետաքրքիր փաստ ճապոնական տեխնոլոգիական հսկայի մասին։

1. Ընկերության անվանման հիմքում բուդիստական Kwannon բազմաձեռք աստվածուհին է, որի պաշտանմունքը Չինաստանից անցել է Ճապոնիա։ Ըստ ավանդույթի` աստվածուհին 33 տարբեր կերպարով օգնության է հասնում մարդկանց։

2. Kwannon անվանման փոխարեն 1935թ. հունիսի 26-ին գրանցվում է Canon ապրանքային նշանը։ Նպատակ ունենալով դուրս գալու միջազգային շուկա՝ հիմնադիրները պարզապես գրանցել են Kwannon անվանման պարզեցված տարբերակը։

3. Առաջին Canon ֆոտոխցիկների հիմքում գերմանական Leiz և Contax լուսանկարչական սարքերն են։ 1933թ.-ին ճապոնացիները ձեռք են բերում մի քանի գերմանական ֆոտոխցիկ, քանդում դրանք, ուսումնասիրում և ստեղծում դրանց կատարելագործված տարբերակը՝ 35մմ ֆոտոխցիկ՝ Kwannon անվանմանբ։ 1955թ.-ին Canon-ն արտադրում է առաջին 8մմ տեսախցիկը։

4. 1946թ.-ին արտադրում է Canon ապրանքային նշանով առաջին լուսանկարչական սարքը։ Հետագա մի քանի տարում ընկերությունը ստեղծում է ֆոտոխցիկների մեծ շարք՝ 50-700մմ օբյեկտիվներով։

5. Լազերային տպագրության առաջին ներդրողը ևս Canon-ն է։ Ճապոնական ընկերությանն առաջինը հաջողվեց լազերային տպագրության տեխնոլոգիները հասցնել փոքր չափերի։ Նոր տեխնոլոգիան անմիջապես հետաքրքրեց ամերիկյան Hewlett-Packard, որոնք անմիջապես համագործակցություն սկսեցին ճապոնական ընկերության հետ։ Այժմ վերոնշյալ ընկերությունների մասնաբաժինը լազերային տպագրության շուկայում կազմում է 70%։

6. Canon Diamond IXUS ֆոտոխցիկները աշխարհի ամենաթանկ լուսանկարչական սարքերի շարքում են։ Ֆոտոխցիկի թանկության պատճառը ոչ թե տեխնիկական հնարավորություններն են, այլ ադամանդներով պատված արտաքինը։ Ֆոտոխցիկների գինը հասնում է մինչև 40,000 եվրո։

7. Canon ընկերությունն առաջինն աշխարհում զգալիորեն իջեցրեց հայելային ֆոտոխցիկների գինը՝ մինչև 1,000 դոլար։

Հիշեցնենք նաև, որ Canon կորպորացիան և Հայաստանում Canon-ի պաշտոնական գործընկեր Ֆայն ընկերությունը ներկայացնում են Cashback ակցիան։

Առաջարկի շրջանակներում Ֆայն խանութից (ք. Երևան, Արշակունյաց 9/4, հեռ. +374 11 300 300) կամ Fine – Duty Free (fine.am) հարթակից գնելով Canon-ի նշված տեսականին գնորդները կստանան մինչև 174,000 դրամ արժեքով Cashback վաուչերներ, որոնք կարող են օգտագործվել Ֆայն խանությում կամ fine.am կայքում հետագա գնումներ կատարելիս։ Առաջարկը գործում է մինչև հուլիսի 31-ը։

Share