Բաժին. Բիզնես

Canon. 15 տարի անընդմեջ՝ DSLR ֆոտոխցիկների համաշխարհային շուկայի առաջատար

15 տարի անընդմեջ՝ 2003թ.-ից մինչ 2017թ., ճապոնական Canon կորպորացիան հանդիստանում է DSLR (փոփոխվող օբյեկտիվով թվային հայելային ֆոտոխցիկներ) լուսանկարչական սարքերի շուկայի անփոփոխ առաջատար։

DSLR շուկայում Canon-ի առաջնորդությունը սկսվում է EOS 300D լեգենդար մոդելի թողարկմամբ, որն առանձնանում էր մրցակցային գնով, հարմարավետ դիզայնով և նորարարական տեխնոլոգիաներով։ 2017թ.-ին Canon-ը թողարկեց մի շարք նորարարական ֆոտոխցիկներ, որոնց մեջ առանձնանում է EOS 6D Mark II-ը։

Ճապոնական BCN գործակալության հրապարակած տվյալների համաձայն 2017թ.-ին Canon-ի մասնաբաժինը DSLR շուկայում կազմել է 61.1%, 2016թ.-ի համեմատ մասնաբաժինը նվազել է 2.2 տոկոսային կետով։ Ոչ հայելային ֆոտոխցիկների շուկայում Canon-ը երկրորդն է՝ 21.3%։ Չփոխվող օբյեկտիվով թվային ֆոտոխցիկների շուկայում ևս Canon-ը առաջատար է։

Հիշեցնենք, որ Canon կորպորացիան և Հայաստանում Canon-ի պաշտոնական գործընկեր Ֆայն ընկերությունը ներկայացնում են Cashback ակցիան։

Առաջարկի շրջանակներում Ֆայն խանութից (ք. Երևան, Արշակունյաց 9/4, հեռ. +374 11 300 300) կամ Fine – Duty Free (fine.am) հարթակից գնելով Canon-ի նշված տեսականին գնորդները կստանան մինչև 174,000 դրամ արժեքով Cashback վաուչերներ, որոնք կարող են օգտագործվել Ֆայն խանությում կամ fine.am կայքում հետագա գնումներ կատարելիս։ Առաջարկը գործում է մինչև հուլիսի 31-ը։

———–

Canon կորպորացիան հիմնադրվել է Ճապոնիայում՝ 1937 թ. օգոստոսի 10-ին։ Կորպորացիան առաջատար դիրք է զբաղեցնում տպիչ սարքերի, սքաներների, լուսանկարչական սարքերի, տեսախցիկների և այլ էլեկտրական սարքերի արտադրության ոլորտներում։ 2018թ. հունիսի դրությամբ կորպորացիայի աշխատակիցների թիվը 197,776 է, վերջին տարում վաճառքները կազմել են 36.7 մլրդ դոլար, իսկ կապիտալիզացիան գնահատվում է 46.4 մլրդ դոլար։ Կորպորացիան արտադրական հզորությունների ունի Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Նիդերլանդներում, Թայվանում, Չինաստանում և մի շարք այլ երկրներում։

Ֆայն ընկերությունը հիմնադրվել է 1996 թվականին։ Ընկերությունը մասնագիտացած է սմարթֆոնների համակարգչային, կենցաղային և այլ տեխնիկայի վաճառքում։ Ընկերությունը հանդիսանում է Canon-ի պաշտոնական գործընկերը Հայաստանում։

Share