Բաժին. Բիզնես

Ռոբերտ Քոչարյանը և իր ընտանիքի անդամները երբևիցե չեն հանդիսացել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սեփականատեր կամ բաժնետեր

Վերջին շրջանում ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին է պատկանում ՎիվաՍել-ՄՏՍ (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) հեռահաղորդակցական ընկերությունը։ Թեմայի վերաբերյալ «Բիզնես 24»-ը հարցում է ուղարկել ՎիվաՍել-ՄՏՍ-ին։ Հարցմանն ի պատասխան՝ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հայտնել է, որ Ռոբերտ Քոչարյանը և իր ընտանիքի անդամները երբևիցե չեն հանդիսացել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սեփականատեր կամ բաժնետեր։

«Ի պատասխան Ձեր հարցմանը՝ հայտնում ենք հետեւյալը.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իր ընտանիքի անդամները կամ իր հետ փոխկապակցված անձինք չեն հանդիսանում և երբևիցե չեն հանդիսացել ՎիվաՍել-ՄՏՍ (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) սեփականատեր կամ բաժնետերեր: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա փաստացի բաժնետերեր են հանդիսանում «ՄՏՍ» ՀԲԸ-ն, որին պատկանում է բաժնետոմսերի 80%-ը, և լիբանանաբնակ Ֆաթուշ եղբայրները, որոնց պատկանում է բաժնետոմսերի 20%-ը», – ասված է պատասխանում:

Share