Բաժին. Բիզնես

Facebook-ը ցանկանում է մինչև 2020 թվականի վերջն անցնել Էներգիայի ամբողջովին վերականգնվող աղբյուրների

Facebook ամերիկյան ընկերությունը նպատակ Է դրել իր ձեռնարկությունների կողմից ջերմոցային Էֆեկտ առաջացնող վնասակար գազերի արտանետումները կրճատել 75 տոկոսով և մինչև 2020 թվականի վերջն անցնել Էներգիայի ամբողջովին վերականգնվող աղբյուրների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօր մենք պարտավորություն ենք ստանձնում 75 տոկոսով կրճատել ջերմոցային գազերի արտանետումը և մինչև 2020 թվականի վերջը մեր գլոբալ օպերացիաների իրականացումն ամբողջությամբ ապահովել Էներգիայի վերականգնվող աղբյուրների հաշվին»,-ճշտել են Facebook-ում: 2013 թվականից ի վեր ընկերությունը կնքել Է ավելի քան 3 գիգավատ ԷլեկտրաԷներգիայի գնման պարտավորագրեր, որն ստացվել Է արևային մարտկոցների և հողմային Էլեկտրակայանների հաշվին: Այդ ծավալից ավելի քան 2,5 գիգավատը բաժին Է ընկնում վերջին օրացուցային տարվան:

Աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելող սոցցանցերից մեկի օպերատորը հիշեցրել Է, որ մնում Է կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրի ակտիվ կողմնակիցը: Օգոստոսի 28-ին հայտարարված պլանները նախապատրաստվել են այդ գլոբալ համաձայնագրի հաշվառմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։

Share