Բաժին. Բիզնես

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի աջակցությամբ ֆրանսահայ բժիշկները ծրագիր են իրականացրել Հայաստանում

Ֆրանսահայ բժիշկների միությունը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ Լոռու մարզում իրականացրել է «Ակնոցներ Հայաստանի համար» բարեգործական ծրագիրը։

Այս տարի UMAF-ի բժիշկները ծրագրի ավարտական փուլում 9 օրվա ընթացքում հետազոտել ենմոտ 500 երեխայի և նրանցից 327-ի համար ակնոցներ պատրաստել։

Հայաստան ժամանած Ֆրանսիայի բժիշկների միության՝ 9 հոգուց բաղկացած խմբի ղեկավար Պետրոս Օհանյանն իր խոսքում նշել է.«Արդեն 15 տարի է՝ գալիս ենք Հայաստան և իրականացնում «Ակնոցներ Հայաստանի համար» ծրագիրը։ Գարնանը ես եմ գալիս, աշխատում ենք բուժքույրերի հետ, վերապատրաստում նրանց, որ մինչև մեր խմբի Հայաստան գալը նախնական ուսումնասիրություն անեն և ստուգեն երեխաների տեսողությունը։ Եթե ԱԿԲԱ-ի աջակցությունը չլիներ, մեզ համար ավելի դժվար կլիներ, ավելի քիչ երեխաների կկարողանայինք ստուգել, ավելի քիչ ապակիներ գնել։ ԱԿԲԱ-ի հետ կարողանում ենք ավելի մեծացնել այն գործը, որը, ինչպես նշեցի, իրականացնում ենք վերջին 15 տարվա ընթացքում»։

Օհանյանի խումբը Հայաստանում տարեկան միջինում 500 ակնոց է տրամադրում ոչ միայն մանուկներին, այլև տարեցներին:

Ամբողջ տարվա ընթացքում Սպիտակում և հարակից 20 համայնքում հետազոտվել է մոտ 3500 երեխա:

Share