Բաժին. Բիզնես

Forbes. Սամվել Կարապետյանը՝ Ռուսաստանի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում

Forbes-ի ռուսական հրատարակությունը հրապարակել է Ռուսաստանի ամենաազդեցիկ մարդկանց 2018թ.-ի ցուցակը։ Ցուցակում տեղ են զբաղեցրել քաղաքական գործիչներ, գործարարներ և ուժային կառույցների ղեկավարներ։

Սպասելի էր, որ ցուցակը կգլխավորի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Երկրորդ տեղում է Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆը, իսկ Գազպրոմի ղեկավար Ալեքսեյ Միլլերը երրորդն է։ Ռոսնեֆտի ղեկավար Իգոր Սեչինը չորրոդն է։ ՌԴ նախկին նախագահ, վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հինգերորդն է։ Վեցերորդ հորիզոնականում է Վլադիմիր Բոգդանովը, որը ղեկավարում է Սուրգուտնեֆտեգազ ընկերությունը։ ՌԴ կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան յոթերորդն է։ Ութերորդ հորիզոնականում Անվտանգության Դաշնային Ծառայության (ФСБ) ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովն է։ Իններորդը Ռուսական Երկաթուղիների ղեկավար Օլեգ Բելօզյորովն է և տասնայկը եզրափակում է Լուկօյլի նախագահ Վագիտ Ալեկպերովը։

Share