Բաժին. Բիզնես

Mercedes-Benz-ը ներկայացրել է EQC էլեկտական քրոսովերը

Գերմանական Daimler AG ավտոկոնցեռնը ներկայացրել է առաջին սերիական էլեկտրաքրոսովերը, որն անվանվել է Mercedes-Benz EQC։ Սա էլեկտրական մեքենաների EQ ենթաբրենդի առաջին սերիական արտադրության դրվելիք մոդելն է։ Մեքենան արտադրության կդրվի արդեն այս տարի։

Մեքենայի չափսերը հետևյալն են՝ 4,761 x 1,884 x 1,624 միլիմետր է։ Անվային բազայի չափը 2,873 է։ Մեքենայի քաշը 2.42 տոննա է, ինչը կես տոննայով ավել է GLC 63 S մոդելի քաշից։ Մեքենան զինված է երկու էլեկտրաշարժիչով, որոնք տեղադրված են մեքենայի դիմայն և հետին առանցքների վրա։ Էլեկտրաշարժիչների ընդհանուր հզորությունը կազմում է 408 ձիաուժ։ Էլեկտրաշարժիչները գործի են դրվում 80 կՎտ ժամ հզորությամբ և 650կգ կշռող մարտկոցներով։

Մեքնենա 100 կմ/ժ արագության հասնում է 5.1 վայրկյանում։ Մեքենայի առավելագույն արագությունը 180 կմ/ժ է։ Մեքենան 40 րոպեում կարելի է լիցքավորել մինչև 80%։ Մեքենայում ներդրված թվային համակարգը վարորդին հուշում է վարման առավել արդյունավետ ձևը։

Մեքենան հնարավոր է լիքցավորել IONITY էլեկտրալիցքավորման ցանցում, որոնց թիվն ամբողջ Եվրոպայում կազմում է 400։ Ցանցը գործարկել են BMW, Daimler, Ford, Volkswagen, Audi և Porsche ավտոկոնցեռները։

Mercedes-Benz EQC-ն արտադրվելու է Բրեմենում գտնվող գործարանում, որտեղ արտադրվում են С-Class և GLC մոդելները։

Share